Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին


22:38 , 18 հուլիս, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պերճ ԶեյթունցյանինPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել գրող, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 75-ամյակի առթիվ:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել անվանի մտավորականի վաստակը հայ նորագույն արձակի, դրամատուրգիայի և հրապարակախոսության զարգացման ու հարստացման գործում: Նախագահը նշել է, որ հայ գրականության և թատրոնի մի ողջ դարաշրջան կապված է Պերճ Զեյթունցյանի սերնդի հետ, որի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից է նա:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ