Արդյո՞ք մեր բուժ և այլ հաստատությունները այդքան տեղ, և մարդկային ռեսուրս ունեն, որ ազատ ռեժիմի պարագայում հնարավոր մեծածավալ հիվանդների հոսքը սպասարկեն


19:58 , 3 մայիս, 2020

Ենթադրում եմ, որ ռեժիմի թուլացումը հանգեցնելու է վարակի զանգվածային տարածմանը: Կարանտինը, որն այնդպես էլ հիմնականում թղթի վրա եղավ, մեզ հնարավարություն պետք է տար իրավիճակը կառավարել ու փորձել այն լոկալիզացնել, որը պատասխանատուները չկարողացան արդյունավետ գլուխ բերել հենց առաջին օրվանից: Հենց սկզբում առաջնահերթություններն այլ էին. հետո, երբ հասկացան, արդեն ուշ էր:
Հիմա հարցադրումը. արդյո՞ք մեր բուժ և այլ հաստատությունները այդքան տեղ, տեխ. և մարդկային ռեսուրս ունեն, որ ազատ ռեժիմի պարագայում հնարավոր մեծածավալ հիվանդների հոսքը սպասարկեն...

Իրականում ազատ ռեժիմի օբյեկտիվ ներդրումը պատասխանատվությունը բացառապես գցում է «քաղաքացիների» և քաղաքացիների վրա, որով, ինչպես մեր իրականությունն է ցույց տալիս, մենք որևէ կերպ չենք փայլում...