Սա դեռ սկիզբն է


17:59 , 18 հուլիս, 2013

Համոզված եմ` թանկացումներ էլի կլինեն: Առաջին հերթին տրանսպորտի մարզային պատասխանատուները, չդիմանալով մայրաքաղաքային գայթակղությանը, կթանկացնեն այն մարզկենտրոններում: Միանշանակ կթանկանա նաև միջքաղաքային տրանսպորտը: Հետաքրքիրն այն է, որ մի ամբողջ պետություն յուր կառավարության հետ միասին թույլ գտնվեցին մի քանի գծատերերի դեմ:

Հ.Գ. Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ այս թանկացումը որևէ կերպ չի ազդի թանկացնողների գրպանի վրա (վառելիքի պետական չեկերի ջանը սաղ)` ազդելով հասարակ քաղաքացու վրա, եթե հաշվի էլ առնենք, որ աշխատավարձերը, իհարկե, չեն ավելանա: