Երեկ Հայաստանում կորոնավիրուսից մահացած պացիենտը 27 տարեկան է եղել


11:34 , 1 մայիս, 2020
27-ամյա պացիենը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը, և նրա կյանքը չի հաջողվել փրկել։