Լավրովին պատասխանել է պետք


20:44 , 29 ապրիլ, 2020
Ինչքան ուզում եք ձգձգեք, ավելի ծանր վիճակի մեջ եք ընկնելու։ Սկզբում Ռուսաստանը հայտարարեց գազի գնի բարձրացում, հետո Գազպրոմը սկսեց բնակարաններում գազերը անջատել, հրապարակեցին կոմպրոմատ Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն գործարքների մասին, ավելի ուշ՝ աներձագի սիգարետային մաքսանենգության մասին։ Կարեւոր չէ, որ սրանց մեջ նաեւ ստեր կան։ Միեւնույն է, Ռուսաստանը շարունակելու է նման արտահոսքերը։
ԱԺ-ում իրար հայհոյելով սկանդալ սարքելը, փողոցում ծեծկռտուք կազմակերպելը ու նման քայլերը հայ հասարակության ուշադրությունը կարող են առժամանակ շեղել, բայց Լավրովը պատասխան է պահանջելու եւ չի շեղվի իր խնդրից։
Նիկոլ Փաշինյանին երեք տարբերակ է թողնված․
- Ազնվորեն խոստովանել, որ 2 տարի փուլային է քննարկել եւ հայ հասարակությանը պատրաստի «խաղաղության»
- Շուռ տալ բանակցությունների սեղանը եւ համանախագահներին ասել, որ փոշմանել է, փուլայինն անընդունելի է
- Հրաժարական տալ
Այլապես Մոսկվան, իսկ վաղը՝ նաեւ Փարիզն ու Վաշինգթոնը, նորանոր աներձագների նորանոր սիգարետների մասին են հայտնելու։ Ու պետք չի Ալենին ուղարկել ծեծկռտուք սարքելու։ Իզուր տեղը մարդկանց առողջությանը վնաս է հասցվում։