Վարչապետն ասում է, որ եթե կոմունալները չվճարեք, հնարավոր է, որ կոլապս լինի երկրում: Ասել եմ ու նորից կասեմ` երկու ամիս կորցրիք, կոչ արեք մարդկանց պակասեցնել ծախսերը, մի խոսեք այնպես, որ մարդկանց թվա, թե կարող են չմուծել կոմունալ կամ վարկի տոկոս ու դրանով ավելի խորացնել մարդկանց սոցիալական վիճակը: Մի քանի օրից պարզ կլինի, որ վարկային արձակուրդ չկա, իսկ տոկոսները չվճարելու դեպքում կպայթի նաև բանկային համակարգը:
Օր առաջ պետք է կոչ անել «ձգել գոտիները», վերացնել նույնիսկ պարգևատրումների ֆոնդերը, համայնքների գիշերային լուսավորության ծավալները նվազեցնել, խնայել ամեն ինչում ու սպասել: Չի կարելի ձգտել միշտ լավը երևալ, քանզի իրականությունն այլ է։