Բակո Սահակյանը խախտում է սահմանադրական կարգ յուրայիններին հաճոյանալու համար. Անահիտ Մութաֆյան


19:09 , 12 ապրիլ, 2020
Արցախի Հանրապետությունում հայտարարվեց. արտակարգ իրավիճակ, բայց վաղվա կայանալիք ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլը չի չեղարկվել: Բակո Սահակյանը խախտում է սահմանադրական կարգ յուրայիններին հաճոյանալու համար: Սա հանցագործություն է սեփական ժողովրդի հանդեպ, հանցագործություն է բանակի հանդեպ: Ինչ իմաստ ունի արտակարգ իրավիճակ հայտարարելը, եթե մասայական միջոցառումներ կայանալու են: Հերթական արկածախնդրությունը:
Եթե վաղվա ընտրությունների արդյունքում մեկ զինվորական վարակվի և ողջ բանակը դրա պատասխանատվությունը միայն ու միայն Բակո Սահակյանի ուսերին է: