Այսօր տեղի կունենա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Զարուհի Բաթոյանի և Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը


10:49 , 9 ապրիլ, 2020
Այսօր` ապրիլի 9-ին, կառավարության նիստից հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը:

Թեմա՝ կառավարության աջակցության ծրագրերի ընթացքը:

Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը: