Շատերը չեն հասկանում, որ խոսքը ոչ թե պարզապես անարդարության կամ վայրենության, այլ ՌԱՍԻԶՄԻ մասին ա


23:39 , 16 հուլիս, 2013

Ռուսաստանում ստորացվող հայ ամբաստանյալի մասին գրառումները եւ դրանց տակի քոմենթները կարդալով նկատեցի շատ վտանգավոր մի երեւույթ` շատերը չեն հասկանում, որ խոսքը ոչ թե պարզապես անարդարության կամ վայրենության, այլ ՌԱՍԻԶՄԻ մասին ա: Ասում են` է ինչի Հայաստանում ամեն ինչ արդա՞ր ա: Հայեր, ոչ, Հայաստանում ամեն ինչ արդար չի, բայց դա տվյալ դեպքում ռուսների ռասիզմի հետ կապ չունի: Հասկացեք` ռուսական լրատվամիջոցները անընդհատ շեշտում են էդ վարորդի ՀԱՅ լինելը եւ իրան ստորացնում են հենց որպես ԿՈՎԿԱՍՑՈՒ, որպես ՀԱՅԻ: Չտարբերել ռասիզմը, որը ուղղված ա հենց քո դեմ, սովորական անարդարությունից եւ վայրենությունից, նշանակում ա կորցրած լինել շատ կարեւոր մի բան` սեփական իմունային համակարգում: դա կարող ա բերի շատ մեծ աղետի: