Media.am-ը գրում է.
Ռուսական «Պլանետա ՌՏՌ» հեռուստաալիքով քիչ առաջ, երբ ուղիղ եթերում քննարկվում էին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի մանրամասները, ելույթ ունեցավ նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: yerkir.am-ի փոխանցմամբ, նա հայտարարեց, որ ցավում է կատարվածի համար, և որ պետք է պատժվեն բոլոր մեղավորները` և վարորդը, և բեռնատարի տերը, և լիցենզիա տրամսդրողները: