Մենք գործ ունենք Հայաստանի և հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի և ժողովրդի հետ


14:47 , 16 հուլիս, 2013

Ռուսական իշխանությունների եւ ռուս հասարակության կողմից հայ վարորդի ստորացումները եւ ողջամտության սահմաններից դուրս եկող դատափետումները ցույց են տալիս, որ մենք գործ ունենք մասնավորապես Հայաստանի եւ հայերի նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրի եւ ժողովրդի հետ: Այդ դժբախտ եւ ցավալի պատահարի ուռճացումն, իհարկե, ակնհայտորեն կապված է ներկայիս հայ-ռուսական թմբկահարվող <հակասությունների> եւ Հայաստանի համար ծրագրված հետագա աննպաստ զարգացումների արդարացման հոգեբանական նախապատրաստության հետ: Որպեսզի էլի մենք մեզ մեղավոր զգանք, թե մենք ենք բզբզել մեղվի բույնը: