Խոսքի ազատությունը եւ COVID-19-ը. կոչ կառավարություններին


21:17 , 20 մարտ, 2020

Mediamax.am-ը գրում է․

ԵԱՀԿ մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը, ՄԱԿ-ի խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Դէվիդ Քեյը եւ Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածման պայմաններում խոսքի ազատության ապահովման մասին:

Մեդիամաքսը ներկայացնում է Դեզիրի, Քեյի եւ Լանզայի հայտարարության հիմնական կետերը:

1․ Կառավարությունները պետք է հավաստի տեղեկատվություն տրամադրեն կորոնավիրուսի վտանգների մասին:

2․ Ինտերնետի հասանելիությունը ճգնաժամի պայմաններում առանցքային կարեւորություն ունի եւ կառավարությունները պետք է զերծ մնան սահմանափակումներ սահմանելուց:

3․ Կառավարությունները պետք է առանձնահատուկ միջոցներ ձեռնարկեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կենսական նշանակություն ունի նման իրավիճակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ