Թուրքիայում կորոնավիրուսի 2-րդ դեպքն է հաստատվել


00:18 , 14 մարտ, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայում պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության երկրորդ դեպքը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

«Երեկ երեկոյան ստացված թեստի արդյունքը հաստատել է մեր ցավալի ենթադրությունը։ Եվս մեկ հիվանդ ունենք։ Նա մեր առաջին հիվանդի հետ շփում ունեցած անձանցից է», - գրել է նա «Twitter»-ում։

Հիշեցնենք, որ Թուրքիայում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին առողջապահության նախարարը հայտարարել էր մարտի 11-ին: