Զարմացրեք հարազատներին. տապակած պաղպաղակ


06:43 , 6 մարտ, 2020

Բաղադրիչներ

1. Պաղպաղակ
2. Կոկոսի փաթիլներ
3. Օսլա
4. Ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը

1. Պաղպաղակի գնդիկները թավալել նախ՝ օսլայի մեջ, այնուհետև՝ ձվի հարած սպիտակուցի, իսկ վերջում՝ կոկոսի փաթիլների մեջ:

2. Գնդիկները 15-20 րոպե դնել սառցախիկում:

3. Հանել պաղպաղակները և 30 վայրկյան տապակել մեծ քանակությամբ բուսայուղի մեջ:

4. Տապակած պաղպաղակը մատուցել տաք վիճակում: