Շոկոլադե ժելե. կզարդարի ցանկացած սեղան


05:52 , 4 մարտ, 2020

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 լ
2. Շաքարավազ – 1 բաժակ
3. Մուգ կամ կաթնային շոկոլադ – 2 սալիկ
4. Ժելատին – 20 գ

Պատրաստման եղանակը

1. Շոկոլադն անցկացնել քերիչով, խառնել շաքարավազի և կաթի հետ:

2. Զանգվածը եռացնել: Նախապես սառը կաթով թրջած ժելատինն ավելացնել կաթնային տաք զանգվածին, լուծել:

3. Լավ խառնել, լցնել կաղապարների մեջ և դնել սառցախցիկը: