Արայիկ Հարությունյանը երեկ չափալախ ստացավ Սամվել Կարապետյանի հուղարկավորության համար կառավարության ստեղծած հանձնաժողովի տեսքով


10:50 , 29 փետրվար, 2020

Երեկ հետաքրքիր բան եղավ։ ԿԳՍՄ գլխավոր ուղեղային կենտրոնը հրաժարվում ա Սամվել Կարապետյանի հուղարկավորության համար հանձնաժողով ստեղծել։ Մարդու, ով մշակույթի հանրահռչակման համար բազմապատիկ շատ բան ա արել, քան մշակույթի նախարարությունն իր ստեղծման օրից։ Ժամեր անց կառավարության որոշմամբ Արայիկ Հարությունյանը չափալախ ա ստանում կառավարության ստեղծած հանձնաժողովի տեսքով։ Չգիտեմ՝ կստեղծվե՞ր հանձնաժողով, թե՞ ոչ, եթե չլիներ ֆեյսբուքյան պահանջը։ Հուսամ՝ կստեղծվեր։ Հուսամ՝ Արայիկ Հարությունյանի ներգանգային համակարգին ինչ-որ մեսիջներ հասան էս դեպքից հետո։

Վստահ եմ՝ էս գրածս կհասնի իրան լուրջ դեմքով նախարարի տեղ դրած Արայիկ Հարությունյանին։