Տղերք, դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր և արտահայտություններ


15:27 , 28 փետրվար, 2020

Նիկոլ Փաշինյանն այսօր իր էջում տեղադրել էր «ԱՅՈ»-ի քարոզչական բուկլետը, որն ունի ՀՀ քաղաքացու անձնագրի տեսքը, և որի մեջ սահմանի հատման կնիքի փոխարեն գրված են այս իշխանությունների ձեռքբերումները: Միանգամից ասեմ, որ ստեղծագործական միտքն ու կրեատիվը ԴԶԵՑ: Շնորհավորում եմ այս գաղափարի հեղինակին:

Իսկ հիմա՝ մի փոքր քննադատություն։

Անցած իշխանությունների օրոք արժեզրկվեցին «հայրենասիրություն», «էլիտա», «քաղաքական գործիչ» և էլի մի քանի բառեր և արտահայտություններ: Տղերք, դուք արդեն հասցրել եք արժեզրկել «հպարտ», «ժողովուրդ», «թավշյա», «ոչ բռնի» ու էլի մի քանի բառեր և արտահայտություններ: Մի արեք այդպես, տղերք: