Թուրքիայի ԱԳՆ-ն ջղաձգումների մեջ է


14:56 , 13 հուլիս, 2013

Ակնհայտ է որ թուրքիայում ջղաձգումների հերթական դոզան են ընդունել ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության հետևանքով: Պարզաբանող հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը նշել էր, որ Ա.Հովսեփյանը իր անձնական տեսակետն է հայտնել, սակայն այսօր արդեն կարդում ենք հետևյալը, թե Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Վարդանյանի հայտարարությանը` «Ոչ ոք չպետք է համարձակվի հողեր պահանջել թուրքիայից»: 

Թուրքիայի ԱԳՆ-ին շտապենք տեղեկացնել, որ մենք Թուրքիայից հող չենք պահանջում, Թուրքիան խնդրանքով է հանդես գալու հողերի վերադարձի ու փոխհատուցման վերաբերյալ: 

Ակնհայտ է, որ Ցեղասպանության վերաբերյալ ցանկացած հայտարարություն Թուրքիայի բոլոր կառույցներին ստիպում է ջղաձգման դրսևորումներ ունենալ: Այս պատասխան հայտարարությունն էլ այդ շարքից է անկասկած: ՀՀ գլխավոր դատախազը արտաքին քաղաքական հայտարարություն անելու ոչ մի լիազորություն չունի, բնականաբար նա արտահայտել է իր կարծիքը, ինչպես կարտահայտեր ցանկացած հայ ու անկասկած նույն կամ նմանատիպ ձևակերպումներով: Ինչ վերաբերում է նրան, որ մեր Գլխավոր դատախազի անձնական կարծիքին մի ամբողջ երկրի արտաքին գերատեսչություն է պաշտոնապես արձագանքում, դա վկայությում է, որ հիսթերիան համապատասխան ջղաձգության նոպաներով է դրսևորվել հարևան երկրում, այլապես կարող էր մի փորձագետ, կամ մի նահանգապետ պատասխաներ հայ պաշտոնյայի հայտարարությանը: