Զրազին լիտվական, բելառուսական, ռուսական, լեհական և ուկրաինական խոհանոցի ուտեստներից է, որն իրենից միջուկով կոտլետ է ներկայացնում։ Ասում են, որ զրազին լեհական Վլադիսլավ Յագելո թագավորի սիրելի ուտեստն է եղել։
Վարկածներից մեկով էլ այս ուտեստի հեղինակը միլանցի արքայադուստր Բոնե Սֆորցան է։
Բաղադրիչներ կարտոֆիլային հիմքի համար
Միջուկի համար
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մեծ կտորներով կտրատեք և խաշեք։ Ջրին չմոռանաք աղ անել։
2. Տաք վիճակում կարտոֆիլը խյուսի վերածեք։
3. Սոխը մանր խորանարդիկների վերածեք։
4. Սոխը բուսայուղով սոխեռած արեք և խառնեք աղացած մսին, միասին տապակեք։ Աղ և պղպեղ արեք։
5. Կարտոֆիլի խյուսին, սառչելուց հետո, ձու և ալյուր ավելացրեք և խառնեք։
6. Կարտոֆիլի խյուսից գնդիկներ արեք, այնուհետև լոշիկի տեսք տվեք, մեջը մի գդալ խճողակից դրեք և կարտոֆիլային կարկանդակի տեսք տվեք։
7. Պատրաստի կարկանդակները թաթախեք ալյուրի մեջ։ Թավայի մեջ բուսայուղ լցրեք և կարկանդակները երկու կողմից տապակեք մինչև կարմրեն։