Ռուսաստանի կողմից Սնոուդենին քաղաքացիական ապաստան տալը հանգեցնելու է ռուս-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի սրմանը


00:08 , 13 հուլիս, 2013

Եվրոպայում և Թուրքիայում ԱՄՆ-ի կողմից տեղադրվող հակահրթիռային համակարգերի խնդիրը, ինչպես նաև Սիրիայի հարցում Ռուսաստանի կոշտ դիրքորոշումն և վերջապես Սնոուդենին ապաստան տալը կարող է հանգեցնել ռուս-ամերիկյան նոր սառը պատերազմի, իհերկե ոչ դասական իմաստով: Սակայն կասկածից վեր է, որ երկու գերտերությունների լարված հարաբերություններն անմիջականորեն ազդելու են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի թե ներքաղաքական և թե արտաքին քաղաքական օրակարգի ձևավորման վրա: Այլ հարց է, թե որ պետությունների դիվանագիտությունն ավելի ճկուն կգտվի և կօգտվի ստեղծված իրավիճակից: