Սուդանը զորքերը դուրս է բերում Եմենից


02:15 , 10 փետրվար, 2020

Tert.am-ը գրում է.

Սուդանի կառավարությունը վերանայում է երկրի մասնակցությունը Եմենի տարածքում ընթացող հակամարտությանը: Պաշտոնական Խարթումը որոշոմ է ընդունել իր ռազմական ներկայության կրճատման մասին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում տալով սուդանցի նախարար Ֆեյսալ Մուհամմադին:

«Այժմ վերանայվում է Եմենում պատերազմն ընդհանուր առմամբ: Կոալիցիայում շատ երկրներ համոզմունք ունեն, որ խնդիրը հնարավոր չի լինի կարգավորել ռազմական գործողություններով»,- հայտնել է Մշակույթի և ԶԼՄ նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։