Ողջունելի է, որ մեր երգիչներն արդեն սկսում են իրենց երգերով վեր հանել ազգային խնդիրներ (Video)


18:43 , 11 հուլիս, 2013

Ռենկարնացիա խմբի հանդեպ հատուկ վերաբերմունք չեմ ունեցել, բայց Երևանին նվիրված երգն ուղղակի ինձ զարմացրեց: Զարմացրեց նրա համար, որ մեր երաժիշտները, երգիչներն արդեն սկսում են իրենց երգերով վեր հանել խնդիրներ, բարձրաձայնել դրանք, ինչը դրսում վաղուց են անում: 
Հարգում եմ այն երգչին, ով երգում է ոչ թե բալայի, կոտրված սրտի, սիրո եղանակների մասին, այլ շատերին հուզող խնդիրների մասին, որոնցից և մեն է Երևանի խնդիրը ու որի մասին երգում են Ռենկարնացիայի տղաները: