2020-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 105-րդ տարելիցն է. մինչ այս պահը կառավարությունը չի ձևավորել հատուկ հանձնաժողով


15:51 , 30 հունվար, 2020

2020-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 105-րդ տարելիցն է։ Որքանով տեղյակ եմ՝ հետևելով լրահոսին, գոնե մինչ այս պահը կառավարությունը չի ձևավորել հատուկ հանձնաժողով՝ այս նշանակալի տարելիցի միջոցառումները պատրաստելու, նրան բովանդակություն ու համաշխարհային ընդգրկում հաղորդելու նպատակով։ Մնացել է ընդամենը երեք ամիս։ Շատ չէ։

Առօրյա էժան ու անցողիկ բեմադրություններից դուրս, տղե՛ք, ժամանակ գտեք, զբաղվեք այս հարցով։ Ամոթով չմնանք։ Մենակ վերամբարձ խոսելով ու «ժողովրդի ոտքերի տակ հող դառնալու» բարձրագոչ հայտարարություններով չէ։