Ուզբեկական փլավ․ համին ու բույրին դիմանալն անհնար է


21:45 , 8 հունվար, 2020

Ուզբեկներն այսպիսի մի ասացվածք ունեն․ «Եթե մեռնել, ապա միայն փլավից»։ Եվ նրանց կարելի է հասկանալ, չէ՞ որ ճիշտ պատրաստված ուզբեկական փլավն անկրկնելի է և համին ու բույրին դիմանալն անհնար է։

Այս կերակրատեսակի արմատները մ․թ․ա․ II-III դարերին են հասնում։ Իսկ ժամանակակից տարբերակով այն հայտնվել է արդեն XVII դարում։ Այն շատ տարատեսակներ ունի։

Картинки по запросу garlic

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1․ Բրինձը մի քանի անգամ լավ լվացեք, որ ջուրը թափանցիկ դառնա։

2․ Սխտորի վրայի շերտերը մաքրեք, բայց սխտորն ամբողջական թողեք, պճեղների մի բաժանեք։

3․ 3 հատ սոխ մաքրեք և կիսալուսնաձև կտրատեք։ Այնուհետև մաքրեք գազարը և ձողիկներով կտրատեք։

4․ Չուգունից կաթսան տաքացրեք և մեջը լավ տաքացրեք բուսայուղը։ Բուսայուղի մեջ մեկ հատ սոխ գցեք առանց մաքրելու։ Հանեք այն ժամանակ, երբ կսևանա։

5․ Հիմա կաթսայի մեջ լցրեք կտրատած սոխը և մոտ 10 րոպե տապակեք, մինչև ոսկեգույն կդառնա։

6․ Ոչխարի միսը լվացեք և խորանարդիկներով կտրատեք։ Լցրեք սոխի վրա և տապակեք, մինչև ոսկեգույն խրթեշ կհայտնվի։

7. Ավելացրեք գազարը և տապակեք մսի և սոխի հետ առանց խառնելու, մոտ 3 րոպե։ Դրանից հետո բաղադրիչները խառնեք և ևս 10 րոպե տապակեք։ Եռացրած ջուր ավելացրեք, որը պետք է բաղադրիչներից 1 սմ բարձր լինի։

8․ Ավելացրեք կծու կարմիր պղպեղը, կրակն իջեցրեք և մոտ 1 ժամ շոգեխաշեք։

9․ Խառնեք աղացած քիմիոնը համեմի սերմի հետ և լցրեք մսի վրա։ Աղ արեք, կրակն իջեցրեք և եփեք, մինչև գազարը կփափկի։

10․ Բրինձը նորից լվացեք և լցրեք մսի վրա, հավասարեցրեք։ Կրակը բարձրացրեք և մսի ու բրնձի վրա եռացրած ջուր լցրեք այնպես, որ 3 սմ բարձր լինի կաթսայի պարունակությունից։

11․ Երբ բրինձը ջուրը քաշի, ավելացրեք սխտորի գլուխները։ Հետո փայտիկով փլավի մեջ մի քանի անցք արեք։

12․ Փլավը կափարիչով ծածկեք, կրակը լավ իջեցրեք և ևս կես ժամ եփեք, մինչև բրինձը լրիվ պատրաստ կլինի։