Տնական Պեստո սոուսով պաստան իդեալական է ստացվում


02:44 , 7 հունվար, 2020

Բաղադրիչներ

1. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
2. Ռեհան – 1 փունջ
3. Սխտոր – 1 պճեղ
4. Սոճու ընկույզ – 40 գ
5. Պարմեզան – 50 գ
6. Աղ

Պատրաստման եղանակը

1. Ռեհանը, սխտորը և սոճու ընկույզները լցնել բլենդերի մեջ, ավելացնել աղ և ձիթայուղ, խառնել:

2. Ավելացնել քերած պանիրը և կրկին խառնել:

3. Պատրաստի սոուսն ավելացնել պաստային: