Միթե պետբյուջեից սնվող ֆեյքաբուծարաններում չկա մեկը, որ հուշի, որ ադրբեջանցիները հանգիստ կարող են հայի անունով էջ բացել, ուզած ինֆոն դնել, սքրին անել ու տարածել․ Արկադի Գրիգորյան


12:23 , 5 հունվար, 2020
Ուրեմն էն նախկին, հին Հայաստանում մի ՊՈԱԿ կար, մի ամբողջ բաժին ադրբեջանագետներով։ Էդ մարդիկ Ալիևից ավելի լավ գիտեին, թե Ադրբեջանում ինչա կատարվում։ Ու պետք էղած ժամանակ մի քանի րոպեում չեզոքացնում էին ազերների ցանկացած տեղեկատվական դիվերսիա։ Իսկ էսօր պարզվումա, որ մի փնթի ադրբեջանական ռեսուրս հանգիստ կարողանումա մատների վրա ֆռռացնի ամբողջ դաշտը։ Համապատասխան ինստիտուտներում էն կարգի դիլետանտիզմա, որ վարչապետնա ստատուս գրում։ Լավ միթե պետբյուջեից սնվող ֆեյքաբուծարաններում չկա մեկը, որ հուշի, որ ադրբեջանցիները հանգիստ կարող են հայի անունով էջ բացել, ուզած ինֆոն դնել, սքրին անել ու տարածել։ Գործ արեք, իրական գործ, թե չէ երկրի ներսում թշնամիներ փնտրելը ամենահեշտնա։