Ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը


16:13 , 9 հուլիս, 2013

Հուլիսի 9-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժայռաբեկորը վնասել է 4 գերեզմանաքար և 2 գերեզմանի եզրաքար: