ԱՄՆ Սահմանադրության փոփոխության մասին


01:05 , 9 հուլիս, 2013

Մեր օրերում աշխարհում գործող շատ սահմանադրություններ իրենց փոփոխման կարգը փորձել են 

նմանեցնել ԱՄՆ-ի Սահմանադրությանը, որն անցած 220 տարիների ընթացքում կրել է ընդամենը 27 փոփոխություն, այնինչ միայն Խորհրդային Հայաստանի Սահմանադրության մեջ 1978-1988թթ. մտցվել է մոտ 350 փոփոխություն: 
Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը Սահմանադրության վերջին 27-րդ փոփոխության տեքստը ներկայացրել է դեռևս 1789թ., սակայն այն ուժի մեջ է մտել միայն 1991թ.՝ Միչիգան նահանգի վավերացումից հետո: