A1plus.am-ը գրում է.
Ինչպես մեռելոցի կամ հանգուցյալներին հիշատակի օրերը Հայաստանում դարձան ոչ աշխատանքային;
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ դա վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի համատեղ «պրոդուկտն» է;
Մեր երկրում եկեղեցին տարանջատված է պետությունից եւ Մեռելոցը ոչ աշխատանքային օր հռչակելու մասին կառավարության որոշումը ազգագրագետը նախ եւ առաջ համարում է Սահմանադրության խախտում, մարդու ազատությունների սահմանափակում: