Լավաշով ռուլետներ՝ հագեցնող միջուկով


08:44 , 18 դեկտեմբեր, 2019

Բաղադրիչներ

1. Լավաշ – 100 գ
2. Պինդ պանիր – 100 գ
3. Խաշած ձու – 2 հատ
4. Թթվասեր – 1 ճ/գ
5. Դեղնուց – 1 հատ
6. Աղ, համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Պանիրը և ձուն քերել:

2. Խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել սիրելի համեմունքները:

3. Միջուկը դնել լավաշի վրա և փաթաթել:

4. Լավաշների վրա դեղնուց քսել և երկու կողմից տապակել տապակի մեջ: