Կլուծարվե՞ն ուղևորափոխադրող կազմակերպությունները


17:51 , 8 հուլիս, 2013

Armversion.am-ը գրում է.

Հասարակական տրանսպորտը սպասարկող շուրջ 65 կազմակերպություններ միավորվել են և պատրաստվում են գործադուլ անել,  եթե մոտակա մեկ ամսվա ընթացքում հարկերը չնվազեցվեն և չլուծվեն գազի թանկացման և դիզվառելիքի հետ կապված խնդիրները. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրային խորհրդի տրանսպորտային ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, այս ամենը կբերի ուղևորափոխադրող կազմակերպությունների լուծարման:

Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանն էլ նշել է, որ վարորդների հիմնական մասն աշխատում է 14-15 ժամ և հաճախ չեն էլ կարողանում սոցիալական խնդիրներ լուծել։ «Վարորդների հիմնական մասը, չկարողանալով լուծել սոցիալական խնդիրները, դուրս են գալիս երկրից։ ...»:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ