Մայթերից ու ճանապարհներից մի կտոր պետք է առանձնացնել հեծանիվների համար


12:51 , 7 հուլիս, 2013

Հեծանվային մի քանի հիմնական ուղիների կառուցման արդյունքում շատ լավ ներդրման տեղ կարա լինի հեծանվային համակարգը Երևանում։ Մայթերից ու ճանապարհներից մի կտոր պետքա առանձնացվի հեծանիվներին, արդյունքը բայց կարա հիանալի լինի, քանի որ համոզված եմ շատ մարդիկ մեքենաներից կանցնեն հեծանիվների, խցանումներն էլ կարող են պակասել։

Վերա կենում մարդը առավոտյան գործի գնալու, Մասիվից օրինակ կամ Բանգլադեշից տեղակայված հեծանվային հրապարակից վերձնումա հեծանիվը, քշում գալիսա կենտրոն, թողնումա հեծանիվը կենտրոնի համապատասխան կանգառներից մեկում։ Որոշակի ամսեկան գումարա վճարում կամ ամեն անգամ օգտագործելիսա վճարում։ Իսկ կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ մի տեղում հեծանիվների կուտակումներից խուսափելու համար բաշխումա հեծանիվները նորից սկզբնական դիրքեր։

Հրաշք կլինի։ Բիզնես նախագիծա պետք բոլոր մանրամասներով ու հաշվարկներով՝ հասկանալու ինչքանովա եկամտաբեր մասնավորի համար, եթե ոչ մասնավորի, ապա պետականի։