WhatsApp-ի մշակողները թեստավորում են նոր գործառույթ, որը թույլ կտա ավտոմատ կերպով հեռացնել օգտատիրոջ հաղորդագրությունը որոշ ժամանակ անց: Այդ մասին հայտնել է WABetaInfo պորտալը:
«Հաղորդագրությունների հեռացում» օպցիան հայտնվել է 2.19.348 մեսենջերի բետա-վարկածում Android օպերացիոն համակարգի համար: Նշվում է, որ այս գործառույթը մասնակիորեն գործել է ծրագրի ավելի վաղ բետա-վարկածում եւ կրել է «Անհետացող հաղորդագրություններ» անվանումը:
Մեսենջերի թեստային վարկածում օպցիան կարելի է ներառել «Տեղեկատվություն կոնտակտի մասին» կամ «Չաթի խմբային կարգաբերումներ» ներդրուկներում, ընդ որում՝ վերջին դեպքում այն կկարողանան օգտագործել միայն խմբերի ադմինիստրատորները:
Դրա հետ մեկտեղ օգտատերը կկարողանա ընտրել հաղորդագրության «կյանքի» տարբեր տեւողություն՝ ժամ, օր, շաբաթ, ամիս եւ տարի, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»: