Մասկարպոնեն ու շաքարավազը հարիչի թույլ արագությամբ հարում ենք և հերթով ավելացնում ձվերն ու թթվասերը:
Պատրաստում ենք հիմքը: Թխվածքաբլիթն ու ընկույզը բլենդերով մանրացնում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագը և խառնում, որպեսզի ստացվի փխրուն խմոր:
Պատրաստում ենք կարամելացված խնձորները: Կարագն ու շաքարավազը խառնում ենք և լավ եռացնում: Խնձորները մաքրում ենք, միջուկը հանում ու 6 մմ հաստությամբ շերտիկներ կտրատում: Այնուհետև լցնում ենք թավայի մեջ ու եփում այնքան, մինչև հեղուկը գոլորշիանա: Սերուցքը հասցնում ենք եռման: Երբ խնձորները պատվում են կարամելով, տաք սերուցքը լցնում ենք վրան ու խառնում: Թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հովանան:
Հիմքի խմորը լցնում ենք ձևամանի մեջ և լավ սեղմում: Եթե ձևամանը բացվող է, պետք է հատակը փայլաթիթեղով լավ փաթաթել: Փխրուն հիմքի վրա լցնում ենք խնձորները, վրան տարածում պանրային զանգվածը: Թխում ենք գոլորշու վրա, 40 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված չիզքեյքի կենտրոնը թեթևակի պետք է թրթռա:
Պատրաստում ենք կարամելային սոուսը: Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին: Փայտյա թիակով խառնում ենք, մինչև շաքարավազը հալչի ու դառնա ոսկեգույն: Հալեցրած կարագը լցնում ենք շաքարավազի մեջ: Երբ խառնուրդը սկսում է խտանալ, լցնում ենք տաք սերուցքը: Կարամելը մի քիչ տաքացնում ենք, հովացնում մինչև 45-50 աստիճան ու լցնում չիզքեյքի վրա: Բարակ շերտով հավասարեցնում ենք, որպեսզի ստացվի ջնարակ, ոչ թե հաստ շերտ: 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հովանա, ինչից հետո ողջ գիշեր պահում ենք սառնարանում:
Ահա և վերջ: