Հայաստանը Մաքսային միություն կարող է մտնել մենակ առանց Ղարաբաղի


15:57 , 4 հուլիս, 2013

Զարմանալ կարելի է, թե ինչ հնարքների կդիմեն մերոնք, որպեսզի արդարացնեն Հայաստանի արտաքին քաղաքականության կամուկացները՝ կապված ԵՄ-ի հետ ասոցացման և Մաքսային միություն մտնելու հետ. սկզբում հայտարարում էին, որ Մաքսային միություն չենք կարող մտնել, որովհետև ցամաքային սահման չունենք (ԵՄ-ի հետ երևի մի վագոն ունենք), հետո հայտարարում են, որ մենք «և-և» ենք ուզում (մեզ ասում են «թան էլ չէ, փրթած մածուն»), հիմա էլ նոր գիտաֆանտաստիկ վարկած են ասպարեզ նետել. պատկերացնո՞ւմ եք, Մաքսային միության անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սկզբունքային դիրքորոշում ունի, որ Հայաստանը Մաքսային մմիություն կարող է մտնել մենակ առանց Ղարաբաղի...
Հեսա երբ պարզվի, որ սա էլ հերթական պոնտն է՝ միտված ժամանակ շահելուն ու ներքին լսարանում դժգոհությունն ամորտիզացնելուն, տեսնես էլ ի՞նչ կմոգոնեն...