Վարչապետը, հայ-ռուսական հարաբերություններում կուտակված կարևոր խնդիրները թողած, մանր-մունր թեմաներով է փիառվում


14:10 , 25 հոկտեմբեր, 2019

Ժողովուրդ ջան, ինչպես իմացաք, Սոչիում Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայի հարցում, որը նաև ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման արդյունք է:

Ու ամենահետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը փորձում է Սոչիում ձեռք բերված համաձայնություններում հայերի հարցերին անդրադարձն օգտագործել ցույց տալու համար, թե ինքն է Պուտինին ասել, որ այդ հարցը բարձրացնի, իսկ մյուս կողմից էլ կրկին փորձում է ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Դրա համար էլ իր ֆեյսբուքյան էջում վարչապետը հատուկ անդրադարձավ այդ թեմային:

Ու այստեղ տարօրինակն այն է, որ վարչապետը հայ-ռուսական հարաբերություններում կուտակված կարևոր խնդիրները (գազ, ատոմակայան, երկաթուղի և այլն) չի կարողանում լուծել, սակայն շատ մանր-մունր թեմաներով փիառվում է: