Պուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել


18:00 , 3 հուլիս, 2013

Այսօր` հուլիսի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:   Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով  Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությանը,  հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական թեմաներ, ինչպես նաև երկու երկրների միջև բարձր մակարդակով շփումները շարունակելու հարցը: