Փաշինյանը նորմալ իրավաբան ու հոգեբան պետք է ունենա. նա իրավունք ունի իմանալու, թե պաշտոնաթողությունից հետո քանի տարի է շալակելու


13:31 , 25 սեպտեմբեր, 2019

Ասել եմ մեկ անգամ, ասում եմ կրկին․ Նիկոլ Փաշինյանին խիստ անհրաժեշտ է իր գրասենյակում ունենալ նորմալ հոգեբան և իրավաբան։

Հոգեբանը նրա համար, որ ամեն ելույթից, հարցազրույցից, ասուլիսից, հրապարակային խոսքից առաջ հիշեցնի, որ ինքը վարչապետ է (դեռևս) և պետք է ուշադիր լինի խոսքին, կառավարի իրեն, թափ տա, հասկանա, որ որքան էլ ցանկանում է այդ պահին այդ բանը ասել կամ անել, պետք չէ, ստել առավել ևս պետք չէ (այդպես խոսքի տևողությունը կկրճատվի ավելի քան 90 տոկոսով)։

Իրավաբանն էլ նրա համար է պետք, որ ամեն օր հաշվի ու զեկուցի, թե իր գործունեությամբ ու խոսքով սահմանադրության, քրեական օրենսգրքի որ դրույթներն է խախտում, որպեսզի հետո անակնկալի չգա։ Փաշինյանը բոլոր իրավունքներն ունի իմանալու, թե պաշտոնաթողությունից հետո քանի տարի ունի շալակելու։