Օրվա առակը. «Ցանկացած գործ միանգամից արա»


11:25 , 1 հուլիս, 2013

Երիտասարդ սամուրայը կանգնած էր` աղեղը և մի քանի նետ ձեռքին ու հայացքով չափչփում էր մինչև նշանակետը եղած հեռավորությունը: Նրա կողքով անցնող վանականը ասաց նրան.

- Դու երբեք չես սովորի դիպուկ կրակել, եթե հույսդ դնես սխալներդ ուղղելու վրա: Պատերազմում նման առիթ հազիվ թե լինի: Սովորիր խոցել թիրախը առաջին անգամից, այնպես, կարծես թե միայն մեկ նետ ունես: Կյանքում նույնպես ցանկացած գործ արա միանգամից և երբեք հույսդ մի դիր հետագա ուղղումների վրա:

Սալվադոր Դալի «Մարգարտահատիկը» 1981