«Վիա Գրա» խմբի նախկին անդամի շոուն՝ Թաիլանդի ակումբներից մեկում


23:50 , 30 հունիս, 2013

Ռուսական «Վիա Գրա» խմբի նախկին երգչուհի, 27-ամյա Տատյանա Կոտովան իսկական շոու է ցուցադրել Թաիլանդի գիշերային ակումբներից մեկում, որտեղ ժամանակ էր անցկացնում իր ընկերների հետ: 
Կո Ֆագան կղզու ակումբի հյուրերն ապշել են, երբ շիկահեր աղջիկը բարձրացել է բարմենի սեղանին ու սկսել ցուցադրել պարելու իր ողջ հմտությունը: 
Ամենայն հավանականությամբ, գինովցած երգչուհին որոշել էր այդ քայլով զվարճացնել իր ընկերներին:
Գործին արագ միջամտել են հաստատության ավտանգության ծառայության աշխատակիցները, որոնք Տատյանային տեղեկացրել են, որ ակումբում արգելված է պարել բարմենի սեղանին:
Ինչպես բացատրել է Heat.ru-ին անձամբ Տատյանան, ինքը ոչ մի դատապարտելի արարք չի կատարել:

http://content.heat.ru/uploads/posts/108698/51fab3da91de8b9f0fa4888ad773ed98.jpg

http://content.heat.ru/uploads/posts/108698/d83c23829575c39d2871e534efa596fe.jpg