Իշխանական շրջանակները Շիշկինին ապաստան տալը ներկայացնում են որպես պատասխան ՌԴ-ի քաղաքականությանը


13:30 , 4 սեպտեմբեր, 2019

Antifake.am-ը գրում է.

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, վաղ առավոտից մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ապաստան են տրամադրել ռուս քաղաքական գործիչ Վիտալիյ Շիշկինին։ Վերջինս այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ շնորհակալ է Հայաստանին իրեն որպես Ռուսաստանում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքական գործչի փախստականի կարգավիճակ տրամադրելու համար։

Թե իրականում ինչ հիմքով է ապաստան տրամադրվել Վիտալիյ Շիշկինին, ՀՀ միգրացիոն ծառայությունից նշել են, որ չեն կարող հաստատել կամ մերժել կամ հավելյալ տեղեկություններ տալ՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը առաջիններից էր, որը անդրադարձել է Վիտալիյ Շիշկինին ապաստան տրամադրելու նորությանը։ Լրատվականը նաև ծավալուն ուսումնասիրություն էր կատարել Շիշկինի գործունեության վերաբերյալ և ներառել դա հոդվածում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ