Ադրբեջանի հասարակության որոշ շրջանակներ ահազանգում են․ Իլհամ Ալիևն օգոստոսի 24-ից անհետացել է


13:50 , 3 սեպտեմբեր, 2019

ԱՀ նախագահն արդեն 10 օր որևէ տեղ չի գնացել, և չի հաղորդվել նաև արտերկիր կատարված այցերի մասին, ինչը հասարակության շրջանում որոշ շշուկներ է առաջացրել։

Շշուկների համաձայն՝ նախագահն առողջական խնդիրներ ունի։ Իշխող կուսակցության ներկայացուցիչ Ս․ Նովրուզովն արդեն հերքել է առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը, սակայն հայտարարությունը հավատ չի ներշնչել։ Անգամ որոշ մտավախություններ կան, թե այդպիսով իշխանությունը կարող է անցնել առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։

«Մուսավաթ» կուսակցությունը կոչ է արել իշխանություններին հստակ և բաց տեղեկություններ հաղորդել նախագահի դրության վերաբերյալ, քանի որ դա անձնական հարց չէ, և հասարակությունը պետք է տեղեկացված լինի։

Կից նյութն՝ այստեղ և այստեղ։