«Լիվերպուլը» վերջապես համաձայնության է եկել «Շախտյորի» հետ՝ Մխիթարյանի ձեռքբերման հարցում


11:17 , 29 հունիս, 2013

Ռուսական Sport-Express-ը հաղորդում է, որ «Լիվերպուլը» վերջապես համաձայնության է եկել «Շախտյորի» հետ՝ Մխիթարյանի ձեռքբերման հարցում:  Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 30 միլիոն եվրո, իսկ պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին:
Ինքը՝ Մխիթարյանը, հիմա Երևանում է, և հենց պաշտոնապես ստորագրվի համաձայնությունը «Շախտյորի» ու «Լիվերպուլի» միջև, նա կմիանա Անգլիայի 18-ակի չեմպիոնին: