Աշխատասեր մարդկանց մասին


10:21 , 29 հունիս, 2013

Մի մարդ առավոտյան եկավ բակ, նստեց, սկսեց քամանչա նվագել ու երգել «Օտար ամայի ճամփեքի վրա», «Կիլիկիա» և այլն։ Ձայնը հիանալի ուղղակի, առանց թուրքական մելիզմների, կոշտ ու մաքուր ձայն ու քամանչա, որը ձայնին զիջում էր բացահայտ։ 15 րոպեում աշխատեց 3-4 հազար դրամ ու անցավ հաջորդ բակ։ Բոլորը երջանիկ են. բակի ժողովուրդը, որ առավոտյան սենց ֆանտաստիկ համերգի արժանացան, ու մարդը, որ իր քրտինքով փող աշխատեց։