համահայկական ու աբստռարկ ատելությունը դառավ Ամուլսար:
Մարմնավորվեց սֆերիկ վերածականը ու սկսեց ուրվագծել պլեյբեյների ու քաղաքացիների սահմանագիծը:
Ամուլսարի խնդիրը հայ առաջին բյորգերի որոշարկման կարճ ուղին է:
Ինչպես միշտ, որպես կիսաբանանային երկիրը մեր հանքները մերը չեն ու Մհաթմա Գանդիի պես, աղի տեղը ոսկի ունենալով, կախված ենք Բրիտանական պնչից, սակայն մեզ համար կարևորը այս պահին դա չէ՝ այլ էն որ պատմականորեն ձևավորվում է քաղաքացին:
Քաղաքաբնակը դեռ քաղաքացի չէ ու իր երկրի հողի մասին մտածողն է:
Մեր պատմական հիշողության ու անգամ խաղիկների մեջ չկան ու մոռացել ենք թե ի՞նչ է քաղաքացին:
Պետք է հող ունենայինք, որը մերը լիներ ու նոր ասեինք որ քաղաքացի ենք՝ խնայել գիտենք: Չենք ունեցել ու դա է եղել պատճառը, որ մինչև հիմա դեռ չկա քաղաքացու նկարագիրը մեզանում:
Իրապես, ո՞վ է քաղաքացին ու ինչի՞ մասին է խոսքը երբ ասում ենք հայ քաղաքացի:
էսօր մի քանի ճամբարի մեջ բաժանվածներիս ու իրար անսահման ատողներիս շատերի մոտ կա մի հստակ գիտակցություն, որ էդ ամենը մերն է ու կարող է ինչ որ զերո ժամի օգտակար լինել մեզ կամ մեր երեխաներին:
Իրականությունը քաղցր շերտով դառը դեղի է նման ու իշխանությունը պատրաստվում է հենց հիմա ծախսել Ամուլսարը, բայց չսպասել մինչև գա մի լավ օր ու շահագործման փուլը ամբողջապես ավարտվի ՀՀ ում:
Միշտ մտածում եմ, թե լավ կլիներ էդ պոչամբարների նյութերը օգտագործել սովորեինք ու վտանգը վերանար ու էդ օրն էլ կգա:
Մի օր, երբ հանք չի լինի ՝ պոչամբարները կարժենան միլիարդներ:
Իշխանությունը ապրում է օրվա տրամաբանությամբ ու անգամ չի էլ մտածում ասենք հիմնադրամ բացել ու ազգովի դրամահավաք անել և տալ Լիդիանի փողը ու ասել գնացեք:
Կային սին երազանքներ որ Սաշիկն ու Քոչարյանը փողերը հետ են բերելու ու տան,բայց դե մնաց երազանք ու հիմա իսկապես չգիտես ունեին էդքան գումար թե չէ:
Թալանը , մեզ թալանել են, բայց ովքեր ու երբ ու ինչքան, դեռ մարդկությունը տեղյակ չէ:
Մյուս կողմից մի շերտ է ձևավորվում ու ընդ որում ոչ միայն հայտարարված ընդդիմության շրջանում կամ դիմության, ովքեր գիտակցում են որ էդ ամենը մերն է , հայերինս:
Այ էդ մերն է, հայերինս հատվածը հենց արժանիներն են ու էդ արժանիները մերիտոկրատներն են ովքեր արդեն կբնութագրեն իրենց և կգնան հայկական Սինգապուրի ձևավորմանը;
Բյորգերը լավ գիտե թե որտեղ ինչ ունի ու ինչքան ունի ու եթե ուզում եք դառնալ բյուրգեր ՝ առանց նայելու ասեք քանի դրամ փող ունենք ձեր գրպանում և հաշվեք:
հ.գ - օրվա իշխանությունը և Նախագահը մարտավարական հնարք են բանեցնում ու թե ինչպիսի՞ ու հանուն ինչի ու ինչքանո՞վ ցույց կտա ժամանակը:
Եվ արբիդրաժ մտնելուն պատրաստվելով Լոս անջելոսում հավանաբար կսկսկվի առևտուրը ու այս անգամ ԱՄՆ հետ և նախագահը դեռ կլռի:
Նախագահը միշտ է լուռ լինելու ու նկատած կլինեք որ ոչ մի ջիղ իր մոտ չի լարվում:
Ով ասի ինչի՝ հալալ է:
հ.գ-այնուամենայնիվ ամեն փորձությունից բոլորս ուժեղանալու ենք բայց պլեյբեյները պլեյբեյ կմնան
հ.գ իսկ աղմկահարույց դեպքեր մոտակա ժամանակներում չեն լինելու: