Պաշտոնի մեռած, հաջորդ դավաճանին ներկայացնեմ՝ Լենա Նազարյան


19:14 , 20 օգոստոս, 2019

Պաշտոնի մեռած, երեսպաշտ հաջորդ դավաճանին ներկայացնեմ՝ Լենա Նազարյանը։ Այս անձը ևս պատրաստ է իր պաշտոնը պահելու ու երկու կոպեկ փող աշխատելու համար զոհասեղանին դնել հայ ազգի ներկան ու ապագան:

Անպայման դիտեք տեսանյութը (դրել եմ մեկնաբանություններում) ու կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը։ Թեղուտի հանքի դեմ միտինգ անող Լենան այդպես էլ ոչ մի ծպտուն չհանեց այն ժամանակ, երբ այս իշխանությունը ամոթաբար վերագործարկեց հանքը։ Ամուլսարի՝ հանք դառնալու դեմ պայքարող ակտիվիստ Լենան այժմ ևս ստորաբար լռում է և անցել է դավադիր ղեկավարի շարքերը։

Ի՞նչ է սա, եթե ոչ ամենավերջին ստորությունը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ու Հայ ժողովրդի։ Ուրիշ ի՞նչ է պետք, որպեսզի մարդիկ հասկանան, թե ովքեր են մեր հողերը հանձնողների շարքերում և միաժամանակ՝ իշխանության։

Ամուլսարը հանք չի դառնալու, տիկնայք և պարոնայք անսկզբունքայիններ։ Հատկապես դու լավ լսիր, Լենա !!!