Մերկելը հանրությանը ներկայացել է 23 տարվա վաղեմության զգեստով (Photo)


11:28 , 20 օգոստոս, 2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանրությանը ներկայացել է 23 տարվա վաղեմություն ունեցող զգեստով, գրում է Deutsche Welle-ը:

Նշվում է, որ վերջերս կանցլերը հանրությանն էր ներկայացել վառ գույներով և ճապոնական կիմանոյի ոճով զգեստով:

Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ Մերկելն այդ զգեստը կրել է Բայրոյթում՝ Վագների երաժշտության փառատոնի բացման արարողությանը, որն անցկացվել է 2002 թվականին:

Ընդ որում, նա միևնույն զգեստով հանրությանը ներկայացել է նաև 2008 և 2017 թվականներին:

Մի շարք օգտատեր գովաբանել են կանցլերին՝ իր պարզության համար:

DW на русском-ի լուսանկարը:

DW на русском-ի լուսանկարը:

DW на русском-ի լուսանկարը:

DW на русском-ի լուսանկարը: