Հավը լվանում ենք, սառեցնում, ոսկրահան անում և մանր կտրատում:
Բեկոնը մանր խորանարդիկներով կտրատում ենք (եթե բեկոն չկա, այս քայլը բաց ենք թողնում): Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ավելացնում մանր կտրատած սոխը և միջին ուժեղության կրակի վրա տապակում մինչև թափանցիկ դառնա:
Ավելացնում ենք հավն ու բեկոնը և 5 րոպե տապակում:
Այս ամենից հետո ավելացնում ենք ալյուրը, և անընդհատ խառնելով ևս 5-7 րոպե տապակում, մինչև ալյուրը թեթևակի տապակվի: Կաթը տաքացնում եք, ավելացնում ենք հավի արգանակը, աղը, պղպեղը, պապրիկան և մշկընկույզը:
Ստացված խառնուրդն աստիճանաբար, և անընդհատ խառնելով, լցնում ենք տապակի մեջ:
Եփում ենք մինչև բեշամելը թանձրանա և թավայի պատերից հեշտ պոկվի:
Զանգվածը մեկ այլ ամանի մեջ ենք դնում, ավելացնում ենք պանիրը և խառնում մինչև վերջինս լուծվի:
Զանգվածն ամբողջությամբ սառեցնում ենք ու ծածկում թաղանթով:
Զանգվածը ճաշի գդալով վերցնում ենք, ձեռքի մեջ գնդիկներ ձևավորում և տախտակի վրա գլանի տեսք տալիս:
Յուրաքանչյուր կրոկետը թաթախում ենք սկզբում ալյուրի, այնուհետև ձվի, ինչից հետո էլ՝ պաքսիմատի մեջ:
Խորը կաթսայի մեջ ձիթայուղ ենք լցնում, լավ տաքացնում և կրոկետները տապակում այնքան, մինչև ոսկեգույն դառնան: Պատրաստի նագեթսները դնում ենք անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս գա:
Անմիջապես մատուցում ենք: