Հեռուստադիտողի համար միևնույն է, թե լուրն ինչ պայմաններից է հաղորդվում, կարևորը`լուրն է


11:43 , 19 ապրիլ, 2012

Մի տեակ չեմ հասկանում իմաստը,երբ հեռուստաընկերությունն իրա լրատվականի մասին գովազդ ա պատրաստում ու հեռուստադիտողին ասում, թե ինչ թուուուույն ստուդիայով ու տեխնիկայով լրատվական ունեն, որը պարզվում ա նաեւ առաջատարն ա տարածաշրջանում;ՃՃՃՃ այ ախպեր ջան, հեռուստադիտողին մեծ հաշվով մեկ չի, թե դու ինչ սեղանի մոտ ես նստում, ինչ աթոռի վրա ու քանի աստիճան ա քո սեղանը ֆռում: Մարդու համար կարեւոր ա, որ դու լրատվություն տաս թարմ, հետաքրիր, հարուստ ու այսպես ասած անկողմնակալ, ու մեկ էլ որ էդ լրատվությունը մատուցեն կյանքի փորձ ունեցող մարդիկ, ում համար լուրն ա կարեւորը, ոչ թե ինքը լուրը հաղորդելիս: