Մի քանի դիտարկում ԱԳՆ և ՊՆ խոսնակների`փորձագետների և լրագրողների հետ հանդիպումից և Արցախյան հակամարտության թեմայով քննարկումից
Հայաստանը զարգացնում է «Դուշանբե+»-ի գաղափարը, որի մասին հայտարարել էր ԱԳ նախարարը: Իսկ դա, ինչպես կարելի է հասկանալ, Դուշանբե+Վիեննա, Սանկտ Պետերբուրգն է: Այսինքն` վերջապես դադարում ենք անունների պատճառով հրաժարվել կարևոր բովանդակությունից:
Շարունակում ենք խուսափել խնդիրները տեսնելուց: Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար ցանկալի «սուբստանտիվ բանակցությունների» թեզը միջնորդների համար ավելի ու ավելի ընկալելի է դառնում: Իսկ հայկական կողմը հրաժարվում է դրանում խնդիր տեսնել ու լղոզում է հարցը:
ԱԳՆ-ն հատկապես պիտի բաց լինի թարմ գաղափարների համար: Հարցերի մեջ հնչում էին գաղափարներ, որոնք առնվազն կարող են մտածելու տեղիք տալ, բայց ո՛չ փորձ էր արվում հասկանալու, ոչ էլ քննարկելու դրանք: Մնում է հուսալ, որ գոնե չլուսաբանվող ֆորմատում դա կարվի, և ընդհանրապես, տարբեր հարթակներով հնչող փորձագիտական գաղափարներին ավելի մեծ ուշադրություն կհատկացվի: